‘
Փետրվարի 19-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է 104 դեպք, որից 41 –ը՝ Երևան քաղաքում, իսկ 63-ը՝ մարզերում, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Մասնավորապես արձանագրված դեպքերը ըստ տարածքների բաշխվել են հետևյալ կերպ.
1. Երևան քաղաք – 41 դեպք, որից 2-ով հարուցվել է քրեական գործ
2. Շիրակի մարզ – 9 դեպք
3. Լոռու մարզ – 15 դեպք
4. Արարարտի մարզ – 17 դեպք
5. Տավուշի մարզ – 3 դեպք
6. Արագածոտնի մարզ – 4 դեպք
7. Գեղարքունիքի մարզ – 10 դեպք
8. Կոտայքի մարզ – 3 դեպք
9. Սյունիքի մարզ — 1 դեպք
10. Արմավիրի մարզ — 1 դեպք
‘