‘Ոստիկանությունը բացահայտել է Օլիմպիայից կատարված կողոպուտը ‘

659

Հունական ոստիկանությունը այս տարվա փետրվարին տեղի ունեցած հին Օլիմպիայի հնագիտության թանգարանի զինված կողոպուտի գործով  երեք մարդու է ձերբակալել, տեղեկացնում է France Press-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ հաջողվել է բերման ենթարկել մի մարդու, որը փորձել է վաճառել թանգարանից կղոպտված ցուցանմուշներից մեկը՝ շուրջ 3300 տարեկան ոսկյա մատանին: Վաճառողն այն 300 հազար եվրո է գնահատել: Գնորդի դերում հայտնվել է գաղտնի ոստիկանը:

Հարցաքննության ժամանակ բերման ենթարկվածը խոստովանել է արարքը եւ հայտնել է երկու մեղսակիցների անունները: Հայտնի չէ, արդյոք ոստիանությանը հաջողվել է վերադարձնել գողոնը: Այժմ ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Օլիմպիայից ոչ հեռու գտնվող գյուղում, որտեղ ապրում են կասկածյալները:

Օլիմպիայի հնագիտական թքանգարանը Հունաստանի խոշորագույն թանգարանային համալիրներից է, որը գտնվում է այն տարածքու, որտեղ առաջացել եւ առաջին անգամ անցկացվել են հին աշխարհի Օլիմպիական խաղերը:

 

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ ուսանողներ. Ուսանողների անունից տարածված հայտարարությունը մեզ հետ չի համաձայնեցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Գ.Բեգլարյանի դստեր հարսանիքը փակել է փողոցը’