‘
Ոստիկանությունն առանց մեղադրանք ներկայացնելու ազատ է արձակել Իսմայիլ Աբեդիին՝ Մանչեսթերի մահապարտ Սալման Աբեդիի ավագ եղբորը:
24-ամյա Իսմայելը ձերբակալվել էր «Մանչեսթեր-արենայում» կատարված ահաբեկչությունից անմիջապես հետո, երբ ոստիկանությունը կասկածել էր, որ ռումբը պայթեցրած Սալման Աբեդին չէր կարող այդ պայթեցումը միայնակ կազմակերպած լինել:
Մայիսի 22-ի պայթյունից հետո, որի հետևանքով զոհվեց 22 մարդ, 116-ը վիրավորվեցին, ձերբակալվել է ընդհանուր առմամբ 18 մարդ, նրանցից 10-ը դեռ կալանքի տակ են:
Սալման Աբեդիի ավագ եղբայր Իսմայիլը ձերբակալվել է պայթյունի հաջորդ օրը: Նույն օրը Տրիպոլիում ձերբակալվել է նաև նրա կրտսեր եղբայրը՝ Հաշիմը՝ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի կասկածանքով:
Reuters-ի տվյալներով՝ Աբեդիի հայրը նույնպես ձերբակալվել է Լիբիայում:
Փոխանցել է BBC-ն:
‘