‘Ոստիկանությունը գնդակահարել է Երեւանում կնոջը պատանդ վերցրած տղամարդուն-Shamshyan.com’

4315

Ոստիկանությունը Երեւանում սպանել է երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն, հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, Էրեբունի թաղամասում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել՝  սպառնալով, որ կսպանի նրան։ Շինության ապակիներն ամբողջովին փշրված են եղել, գույքը՝ ջարդված։ Ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորել են աղջկան պատանդ պահողին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոցում նա մահացել է: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ փոխնախարարին’
Հաջորդ հոդվածը‘Չավին մեծ գումար է շահել վիճակախաղով’