‘Ոստիկանությունը զգուշացնում է. հավատ մի ընծայեք համացանցային ծանոթություններին’

1004

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել 1982 թ. ծնված Սոֆյա Ք.-ն և հաղորդում տվել, որ մարտի 13-ին «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Վարդանի հետ, ով մարտի 18-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, պարտքով գումար վերցնելու պատրվակով, իրենից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 1.573.000 դրամ գումար:
Ըստ ոստիկանության կայքի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն է, որն օգոստոսի 18-ին բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Boeing-777»-ի «սեւ արկղերում» առկա տվյալները ամբողջությամբ չեն հրապարակվի’