‘Ոստիկանությունը զգուշացնում է, որ Պուտինի այցի օրը Երևանում երթևեկությունը կաթվածահար է լինելու’

1149

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը զգուշացնում է, որ Վ.Պուտինի՝ Հայաստան ժամանելու հետ կապված՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է լինելու:

Հայտարարությունը՝ ստորև.

«Հարգելի վարորդնե՜ր, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:

Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության,  ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:

Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում արձանագրվող գնաճը նոնսենս է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իրավապահները Մայդանից ցրել են եվրաինտեգրացիայի կողմնակիցներին (տեսանյութ)’