‘
ՍԴ շենքի առջև հավաքված երկու տասնյակ քաղաքացիները պահանջում են հակասահմանադրական ճանաչել ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը:
ԵԱՏՄ անդամակցության դեմ հանդես եկողների հետ միասին ՍԴ շենքի մոտ հավաքվել են խաղաղության պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողներն ու հարազատները, ովքեր իրավապահ մարմիններին մեղադրում են անգործության համար և պահանջում բանակում իրենց զավակների մահվան հանգամանքների անաչառ բացահայտում: Ոստիկանությունը սակայն թույլ չի տվել բողոքի ակցիան անցկացնել ՍԴ շենքի մոտ և քաղաքացիներին հրելով հեռացրել է շենքի մոտից:
Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանը քննել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագրի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Որոշումը կհրապարակվի ավելի ուշ:




‘