‘
Երևանում` Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ, բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները ռուսական կողմից պահանջում են գյումրեցի ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Որոշ ցուցարարներ փորձել են այրել ՌԴ դրոշը, սակայն ոստիկանության և ակցիայի այլ մասնակիցների ճնշման ներքո զերծ են մնացել դրոշի այրման գործողությունից: Ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում, քանի որ վերջիններս փորձում են խոչընդոտել ակցիայի անցկացումը: Մի քանի մասնակից բերման են ենթարկվել ոստիկանություն:
‘