‘Ոստիկանությունը կասկածելի ոչնիչ չի գտել Բորիս Բերեզովսկու տանը (տեսանյութ)’

1047

Հայտնի են դարձել Բորիս Բերեզովսկու տանը ոստիկանների կողմից իրականացված առաջին հետազոտությունների արդյուքները, որոնք ոչ մի կասկածելի իրողություն ի հայտ չեն բերել, տեղեկացնում է Ռուսաստանի հանրային հեռուստաալիքը:

Ինչպես փոխանցել են Սքոթլանդ Յարդից, այնտեղ նույնպես «երրորդ կողմին» կասկածելու հիմքեր չեն տեսնում: Սակայն 67-ամյա գործարարի բռնի մահվան վարկածը կարելի կլինբացառել միայն դին քննության ենթարկելուց հետո: Միջուկային զենքի ուսումնասիրության բրիտանական կենտրոնը կզբաղվի Բերեզովսկու ԴՆԹ-ի նմուշների հետազոտությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ օրը Բորիս Բերեզովսկու դին հայտնաբերվել էր Լոնդոնի արվարձաններից եմկում գտնվող նրա առաձնատանը, որտեղ գործարարն ապրում էր վերջին տարիներին: Օլիգարխը Բրիտանիա էր մեկնել այն բանից հետո, որբ հայրենիքում հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ռուսական դատարանը Բերեզովսկուն հեռակա կերպով մեղավոր է ճանաչել շուրջ մեկ տասնյակ հանցագործություններում, սակայն Բրիտանական իշխանությունները բազմիցս մերժել են Բերեզովսկուն արտահանձնելու՝ Ռուսաստանի միջնորդությունները:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի հավաքականը ժամանեց Երևան (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Չնայած սպառնալիքներին, Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը վերադարձել է հայրենիք’