‘Ոստիկանությունը կվերահսկի ինտերնետ տիրույթը. Մամուլ’

1889

Եթե մինչ օրս Հայաստանի համապատասխան կառույցները զբաղված էին մարդկանց հեռախոսազանգերը գաղտնալսելով ու վերահսկելով, ապա հիմա հնարավորություններն ընդլայնվել են։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում, որ հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը նոր հնարավորություններ է ձեռք բերել Ինտերնետ տիրույթը վերահսկելու ուղղությամբ։ Այս հարցում «անուրանալի» դեր է ունեցել Ռուսիո միլիցիան, որը հսկայական տեխնիկա է նվիրել կրտսեր գործընկերոջը։

«Ամռանը կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով մերոնք, ի դեմս Վովա Գասպարյանի, գործուղվեցին Սոչի, որտեղ հանդիսավոր նիստ եղավ, և խոստացան օգնել։ Հիմա «որոշ տեղերում» մտահոգված են, որ նոր հնարավորություններն օգտագործվելու են ներքին «թշնամու» դեմ»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն այս անգամ էլ դեկտեմբերի՞ն չի գալու. Մամուլ’