‘
Տորոնտոյի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա Ալեք Մինասյանին, որը երկուշաբթի մայթ էր մխրճվել վարձակալած ավտոֆուրգոնով և հետիոտների վրաերթ կատարել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15 հոգի վիրավորվել է:
Ըստ ոստիկանության՝ Ալեք Մինասյանը մինչև հիմա իշխանությունների ուշադրության ներքո չի հայտնվել: Այնուամենայնիվ, դատելով ըստ ամենայնի՝ նա վրաերթ է կատարել միտումնավոր, թեպետ նրա դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Սակայն հետաքննությունը դեռ շարունակվում է, և վաղ է վաղաժամ հետևություններ անել, հայտարարել է քաղաքային ոստիկանության պետ Մարկ Սոնդերսը:
Փոխանցում է BBC-ն:
‘