‘Ոստիկանությունը հետեւում է ընդդիմադիրներին տպարաններից դուրս գալիս’

1166

Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այսօր կրկին փորձել են խոչընդոտել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների օրինական գործողությունները: Քիչ առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները տպարանից դուրս են բերել Սերժ Սարգսյանի պատկերով թռուցիկներ եւ փորձել են բաժանել դրանք անցորդներին, նրանց են մոտեցել ոստիկանները եւ սկսել են հարցուփորձ անել:

Ի դեպ, դրանք եղել են նույն այն ոստիկանները, ովքեր օրեր առաջ խոչընդոտել են Կոնգրեսի ակտիվիստների մեկ այլ օրինական ակցիա եւ բերման են ենթարկել նրանց: 

Այսօր ոստիկանները սպառնացել են ակտիվիստներին վարչական տուգանք նշանակել ու  բերման ենթարկել: Երբ ակտիվիստներից Դավիթ Վարդանյանը և Էրիկ Ղուկասյանը ներկայացել են եւ ցույց տվել անձնագրերը` պահանջելով ոստիկաններից օրինական հիմքեր ներկայացնել, եւ երբ ոստիկանները նկատել են, որ իրենց գործողություններով գրավում են անցորդների ուշադրությունը, նրանք հեռացել են: 

Նախորդ հոդվածը‘Երևանը մնաց առանց Նիմֆոմանուհու. Facebook-ում վրդովմունքի ալիք է ‘
Հաջորդ հոդվածը‘Կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան’