‘Ոստիկանությունը հետ է ուղարկել ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող նախագիծը ‘

1804

Ոստիկանությունը քիչ առաջ ուշագրավ հաղորդագրություն է տեղադրել իր կայքում:

«ՀՀ ոստիկանության  կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր»  ենթաբաժիններում զետեղվել էր  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով  մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում  ի հայտ եկած  թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել»:

Նշենք, որ ոստիկանության այս նախաձեռնությունը բավականին բացասական արձագանք էր գտել հասարակության շրջանում: Հատկապես սոցցանցերում քաղաքացիները ծաղրի էին ենթարկում ոստիկանությանն՝ այս օրինագծի կապակցությամբ: Չի բացառվում, որ ոստիկանությունը ուղղակի ծաղրական արձագանքի պատճառով է որոշել հետ վերցնել այս նախագիծը:  

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները առեւանգել են չորս ակտիվիստների’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 3)’