‘Ոստիկանությունը մի քանի անգամ նվազեցրել է հանրահավաքի մասնակիցների թիվը’

2421

«Քառյակի»՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 14 հզր. 800 քաղաքացի: Հիշեցնենք, որ նույն ոստիկանության տվյալներով՝ քառյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցել է 16 հազար քաղաքացի:

Նշենք, որ նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ երեկվա հանրահավաքի մասնակիցների քանակը ավելին էր, քան հոկտեմբերի 10-ին:

Մասնագիտական կարծիքի համար, մենք դիմեցինք ճարտարապետ Անդրեյ Տոնոյանին, որը նշեց, որ միայն Ազատության հրապարակի մակերեսը՝ առանց մերձակա տարածքների և ճանապարհների կազմում է մոտ 11 000 քառակուսի մետր: Եթե հանրահավաքին, ամեն քառակուսի մետրի վրա կանգնած լիներ միայն մեկ մարդ, ապա արդեն կստացվեր 11000: Ճարտարապետը սակայն նշում է, որ երեկվա հանրահավաքին ամեն քառակուսի մետրի վրա կանգնած էր առնվազն 3-4 մարդ, ինչը արդեն իսկ հավասար կլինի 40 հազարի՝ միայն հրապարակի կլոր տարածքում, չհաշված հրապարակից դուրս՝ մինչեւ Կարապի լիճ եւ Հյուսիսային պողոտա կանգնածների ոչ պակաս հոծ բազմությունը::

Մեր կողմից հավելենք, որ ՀՀ ոստիկանությունը ինչ-որ թիվ հրապարակելու հետ մեկտեղ, լավ կլիներ, նաև նշեր, թե ինչ մեթոդաբանությամբ է ստացել այդ թիվը:

Նախորդ հոդվածը‘Մարինե Պետրոսյան. Անել էսօրվա հնարավորը՝ նշանակում ա հասնել նրան, որ վաղն ավելի շատ բան դառնա հնարավոր ‘
Հաջորդ հոդվածը‘Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ’