‘
Ինչպես գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել ոստիակնությունը, որտեղ ասվում է, որ ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների ոստիկանությունը հայտնում է, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը:
ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ավտոերթ է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են, որ Վալերի Պրեմյակովին անհապաղ հանձնեն հայկական իրավապահ մարմիններին, տեղափոխել նախնական կալանքի վայր ու դատը իրականացնել Հայաստանում: Ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:
‘