‘Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ վթարի ենթարկվելու լուրը’

874

Մենք ընդհանրապես չենք անդրադառնում բարեկամական և այլ կապերին, եթե կայքում ուշադիր եք, մեր տեղեկատվության մեջ որևէ նման բան չկա: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե երեկ վթարված «Ռենջ Ռովերի» ղեկին եղել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդի Նարեկը:

Հիշեցնենք, որ երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Ռենջ Ռովեր» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: 

Նկատենք, որ ոստիկանության կայքում այս դեպքի մասին որևէ տեղեկություն չկա: Արմեն Մալխասյանից փորձեցինք պարզել՝ գուցե դրա պատճառն այն է, որ վթարի ենթարկվածը Նարեկ Սարգսյա՞նն է: Մալխասյանը խորհուրդ տվեց հետևել իրենց կայքին՝ վստահեցնելով, թե «ամբողջ տեղեկատվությունը կայքում տեղադրվում է»: 

Նախորդ հոդվածը‘Մեկ ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ վթարի են ենթարկվել Վենեսուելայում ռազմական շքերթի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում Պաղեստինի Ազգային Ինքնավարության կարգավիճակը բարձրացնելու քվեարկությանը Բելգիան ձեռնպահ կմնա’