‘Ոստիկանությունը պատրաստ է ապահովել հավաքի բնականոն ընթացքը’

1572

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ «այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են»: 

Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը:

Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր:

 

Նախորդ հոդվածը‘Թանկյան. Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 12:15-ի դրությամբ բերման են ենթարկվել առնվազն 50 մարդ’