‘Ոստիկանությունը Փաշինյանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար’

924

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, ով այցելել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ոստիկանության հետ զանգվածային բախման արդյունքում ձերբակալված Շանթ Հարությունյանին, Facebook-ի իր էջում գրել է, որ Շանթ Հարությունյանը պատգամավորին պատմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի կողմից բռնություն կիրառելու մասին:

Իր հայտարարությունում Ոստիկանությունը  Փաշինյանի պնդումները որակել է «մերկապարանոց հայտարարություն` սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով»: Ընդ որում՝ նշվում է, թե նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: «Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել: Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ` ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին», — ասվում է Ոստիկանության հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Պետք է պատասխանատվություն կրեն իրական գանձագողերը’
Հաջորդ հոդվածը‘Կանազի զինհոսպիտալում կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել’