‘Ոստիկանությունը քննում է Գասպարիի հետ կապված միջադեպը. կան բերման ենթարկվածներ’

1643

Ոստիկանությունից հայտնում են, որ երեկ՝ մայիսի 13-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ: 
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, որոնցից երեքը բերման են ենթարկվել, իսկ երկուսը ներկայացվել են ոստիկանություն:
Կատարվում է քննություն:


Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպան՝ ԱՄՆ-ին. Առավելագույնս զերծ մնալ իրավիճակը սրելուց’