‘Ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի անվտանգությունը’

963

2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: 

ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը: 

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը դադարեցնում է հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘«Россия 2» հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստել Յուրա Մովսիսյանի մասին. Տեսանյութ’