‘Ոստիկանությունն ընդդեմ ընդդիմադիրների. Դատական նիստեր’

862

ՀՀ վարչական դատարանում երեք առանձին վարույթների շրջանակում այսօր քննվում են  ընդդիմադիր գործիչների  դեմ  ՀՀ ոստիկանության հայցերը: Բոլոր երեք դեպքերում ոստիկանության պահանջը նույնն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկել: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Հոդվածն, ինչպես հայտնի է,  վարչական պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքերի համար:

Այսպես, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը հիշյալ պահանջը ներկայացրել է Վարդգես  Գասպարիի, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինը՝  ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի ու Եղիա Ներսեսյանի դեմ: 

Նախորդ հոդվածը‘Global Gold-ը կմիաձուլվի ավստրալական Signature Gold Limited Australia-ի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Գազի խողովակի շուրջ կայսրություն չեն ստեղծում’