‘Ոստիկանությունում չգիտեն, թե ուր է կորել իրենց մոտ եղած 78 կգ հերոինը. Ա1+’

2986

2014թ հունվարի 18-ին Ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինն առայժմ չի ոչնչացվել: Այն գտնվում է Ազգային անվտանգության վերահսկողության տակ: Ա1+-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարեց Ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը։

Նա հերքեց այն լուրերը, թե առգրավված թմրանյութի մոտ 10 տոկոսը չի համարվել հերոին: Սակայն քիչ անց, երբ նա հրապարակում էր 2014թ. առաջին 5 ամիսներին Ոստիկանության կողմից ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների տվյալները, պարզվեց, որ իրավապահների կողմից այս տարի առգրավվել է ընդամենը` 850կգ 191 գրամ հերոին: Իսկ «Ա1+»-ի այն հարցին , թե այդ դեպքում ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, մայոր Սահակյանը պատասխանեց. «Չգիտեմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նախորդ հոդվածը‘Լավրով. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե ԵՄ հետ ասոցացման պայմանագրերը բացասաբար անդրադառնան ԱՊՀ-ում առևտրի վրա’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կկուն՝ աշնանը’