‘
Բաղրամյան պողոտայից այսօր բերման ենթարկված 9 քաղաքացիները ազատ կարձակվեն ոստիկանության բաժանմունքից՝ նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելուց հետո: iLur.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նա տեղեկացրեց, որ նշված քաղաքացիների նկատմամբ կկիրառվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) սահմանած պատիժը՝ տուգանք 10-ից 50 հազար դրամով:
Հիշեցնենք, որ այսօր նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակի չափ ցուցարարների, այդ թվում՝ ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանին, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ ուրիշների:
Ակցիայի մասնակիցները բողոքում էին նախօրեին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության դեմ, որով նա հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության մասին:
‘