‘Ոստիկանություն. Կան վիրավորներ, եղել է նաև դանակահարություն’

1814

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետրանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են: Նրա փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում տեղի է ունեցել նաև դանակահարություն: Ըստ Հունան Պողոսյանի՝ դանակահարված քաղաքացին նույնպես ոստիկան է: Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում հավաքված բազմությանը խնդրեց հեռանալ տարածքից, որպեսզի ոստիկանությունը կարողանա լրացուցիչ օպերատիվ աշխատանքներ իրականացնել: Հավելենք, որ ոստիկանությունը Ազատության հրապարակից հավաքել է փայտեր, դիմակներ, թղթեր… 

Նախորդ հոդվածը‘Բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև Մաշտոցի պողոտայում (տեսանյութ, լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պողոտայի բախումների կապակցությամբ’