‘Ոստիկանություն. Որեւէ մեկը բերման չի ենթարկվել (ֆոտոշարք)’

1409

Ոստիկանությունը որեւէ մեկին բերման չի ենթարկել: iLur.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով, «մի քանի հոգի» ընդամենը բերվել են ոստիկանության Արաբկիրի, Էրեբունու եւ Կենտրոնի բաժանմունքեր:

«Եղիա Ներսիսյանը եւ Վարդգես Պետրոսյանը բերվել են Էրեբունու բաժանմունք, որովհետեւ տեղում հնարավոր չէր նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմել: Բաժանմունքում նրանց նկատմամբ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածի համաձայն արձանագրություն է կազմվել, որից հետո նրանք դուրս են եկել ոստիկանութունից: Արաբկիրում եւս մի քանի հոգու նկատմամբ արձանագրություն է կազմվել, կամ կազմվում է», — ասաց Արմեն Մալխասյանը՝ նշելով, որ խոսքը գնում է մի քանի հոգում մասին:

Ըստ Մալխասյանի, իրականությանը չեն համապատասխանում տեղեկություններն այն մասին, որ ոստիկանության բաժանմունքներ մի քանի տասնյակ մարդ է տարվել: Երբ նշեցինք, որ համացանցում տեղեկատվություն կա նաեւ Կենտրոնի բաժին տարվածների, մասնավորապես՝ Մարիամ Սուխուդյանի, Կարեն Հարությունյանի եւ այլոց մասին, Մալխասյանը պատասխանեց՝ «Հիմա կճշտեմ»:  

Իսկ իրականում ահա թե ինչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում: Առաջարկում ենք դիտել ֆոտոշարքը:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն պատժեց ՊՍԺ-«Բարսելոնա» առաջին հանդիպման մրցավարին’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում Ազատության հրապարակից. Րաֆֆի՝ վաղը, ժողովուրդ՝ հիմա’