‘Ոստիկան, ոստիկան, դու զավակն ես Աստծո տան (տեսանյութ)’

5547

Այսօր ոստիկանության օրվա կապակցւթյամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է մի երգի տեսահոլովակ: Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը եւ զորավար Վովա Գասպարյանի դուստր Անգելինա Գասպարյանը «նոր» ոստիկանի մասին նոր երգ են երգում: iLur.am-ը վերծանեց երգի խոսքերը: Ոստիկանության մամուլի ծառայությունից խոստացան ապագայում հայտնել երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակի անուն(ներ)ը:

 

 

 

 

Ոստիկանություն, պահապանն ես մեր,

Հավատքով, ուժով ամուր կանգնած ես լեռ

Եվ խիզախությամբ գիշեր, թե ցերեկ

Քո երկրի պաշտպանն ես միշտ հայ ոստիկան

 

Կյանքը անդադար վտանգվում է ձեր

Սիրտը անդադար բաբախում է ձեր

Չեք թողնի, որ երբեք հայ ազգի

Նորից աչքերից արցունքներ հոսի:

Դեպի վեր նայիր, ձեռքերդ վեր պարզիր

Ու սրտում քո միշտ հիշիր՝

 

2X

Կրկ.  

Ոստիկան ես, ոստիկան,

Պահապանն ես դու մեր տան

Զոր, ամուր ես, վեր կանգնած ես

Դու զավակն ես Աստծո տան

 

Ձեզ չի վախեցնում ոչ մի փորձություն,

Քաջություն է այն միշտ ավելացնում

Չեք թողնի, որ երբեք հայ ազգի

Նորից աչքերից արցունքներ հոսի:

 

Դեպի վեր նայիր, ձեռքերդ վեր պարզիր

Ու սրտում քո միշտ հիշիր՝

3X

Կրկ.  Ոստիկան ես, ոստիկան,

  Պահապանն ես դու մեր տան

Զոր-ամուր ես, վեր կանգնած ես

Դու զավակն ես Աստծո տան

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Օվեչկինը նաեւ ֆուտբոլում է դիպուկ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն, սիրուն չի 6. Ընտրովի ասֆալտապատում՝ «Բարեկարգ» Նոր Նորքում (լուսանկարներ)’