‘Ովքե՞ր են լավագույնները’

1045

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների շրջանում անցկացվում է հարցում՝ 2014թ. խորհրդանշական հավաքականը կազմելու համար: Բոլոր դիրքերում կան ընդգծված առաջատարներ:

Այսպիսով՝ դարպասապահների շարքում բացահայտ առաջատարը Մանուել Նոյերն է: «Բավարիա»-ի դարպասապահի օգտին առայժմ քվեարկել է երկրպագուների 67%-ը:

Պաշտպանության գծում առայժմ հավասարը չունի Սերխիո Ռամոսը: Նա ստացել է ձայների 73%-ը: Կիսապաշտպանության գծում ևս կա ընդգծված առաջատար: Արիեն Ռոբենի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցողների 65%-ը:

Հարձակման գծում լավագույնն այս պահին Քրիշտիանու Ռոնալդուն է: Նրա ակտիվում է ձայների 82%-ը:

Նախորդ հոդվածը‘Լեո Մեսիի բոլոր գոլերը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 26-ին բորսայում վաճառվել է 2.300 մլն դոլար՝ 434 դրամ միջին փոխարժեքով ‘