‘
ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Ատլետիկո»-«Ռեալ» և «Յուվենտուս»-«Մոնակո» հանդիպումները:
Մրցաշարի նախորդ տարվա եզրափակչի մասնակիցների հանդիպումը սպասարկելու են սերբ մրցավարները` Միլորադ Մաջիչի ղեկավարությամբ: Մաջիչը սպասարկել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության վեց հանդիպում` այդ թվում «Ռեալի»` «Բազելի» հետ խաղը (1:0):
«Յուվենտուս»-«Մոնակո» հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է չեխ Պավել Կրալովեցը, ով արդեն սպասարկել է ՉԼ-ի ընթացիկ խաղարկության հինգ հանդիպում` ներառյալ «Մոնակոյի»` «Բայերի» հետ հանդիպումը (1:0):
Հավելենք, որ «Ատլետիկո»-«Ռեալ», «Յուվենտուս»-«Մոնակո» խաղերը կայանալու են ապրիլի 14-ին, խաղերի մեկնարկը` Երևանի ժամանակով 22:45-ին:
‘