‘Ովքե՞ր էին Ֆալկաոյի գնորդները’

1426

Իսպանական «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը պատմել է, որ ամռանը ակումբը չորս առաջարկ է ունեցել իր հարձակվող Ռադամել Ֆալկաոյին գնելու համար: Մադրիդյան ակումբի ղեկավարի խոսքերով, չնայած թիմը մոտ 350 միլիոն պարտք ունի, սակայն բարդ որոշում է կայացրել չվաճառել 26-ամյա կոլումբացուն:

«Տեսեք, թե ինչ էր կատարվում ամռանը: Գրեթե բոլոր մեծ ակումբնները ստիպված էին վաճառել իրենց ֆուտբոլիստներին, որպեսզի հաղթահարեն ներկայիս տնտեսական իրավիճակը: Մեզ առաջարկ էին արել ՊՍԺ-ն, «Անժին», «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին», սակայն մենք որոշեցինք ռիսկի դիմել: Գտնում ենք, որ կարող ենք միջոցներ ճարել, մինուսից դուրս գալու համար»,- Խիլ Մարինի խոսքն է մեջբերում ESPN-ն:

Նախորդ հոդվածը‘Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Հրազդան» մարզադաշտի նոր մեծ էկրանների վրա’
Հաջորդ հոդվածը‘Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթը ԵՊՀ-ում’