‘
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենահայտնի մարզիկ: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Պորտուգալացի գոլահարը գերազանցել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին:
Մարզիկների հայտնիությունը հաշվարկվել է հատուկ ձևաչափով՝ հաշվի առնելով եկամուտները, սոցիալական ցանցերում ազդեցությունը, ինչպես նաև Google-ում որոնումների քանակը: Առաջին հարյուրակում ամենաշատը ֆուտբոլի ներկայացուցիչներն են՝ 38 խաղացող, որոնցից գրեթե 1/3-ը Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներ են:
Աշխարհի ամենահայտնի մարզիկների առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը.
1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)
2. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)
3. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ)
4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)
5. Ֆիլ Միկելսոն (գոլֆ)
6. Նեյմար (ֆուտբոլ)
7. Ուսեյն Բոլտ (աթլետիկա)
8. Կևին Դյուրանտ (բասկետբոլ)
9. Ռաֆաել Նադալ (թենիս)
10. Թայգեր Վուդս (գոլֆ)
‘