‘Ովքեր են Զորի Գայկովիչի նամակի համահեղինակները’

1127

Ենթադրում եմ, որ կարող եմ մեղադրվել մազոխիզմի մեջ, բայց պետք է խոստովանեմ, որ ամբողջությամբ կարդացել եմ Զորի Գայկովիչիլավաշ–նամակն՝ ուղղված Պուտինին։

Որքան էլ որ նա հիմա փորձի «կռուտիտ» լինել, թե, իբր, չի առաջարկել Ղարաբաղը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, միևնույն է, քծնանք–նամակում սևով սպիտակի վրա գրված է Գյուլիստանի պայմանագրի մասին, ու նաև կոչ է արված ՌԴ նախագահին՝ տեր կանգնել Ռուսաստանի տարածքներին, որն, ըստ հեղինակի, նաև Գյուլիստանի պայմանագրով է սահմանված։ Իսկ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ներառվել էր Ռուսաստանի կազմի մեջ։ Այնպես որ, Զորի Գայկովիչը միայն ներքին լսարանի որոշ հատվածի ականջներից կարող է «լապշաներ» կախել։ Արտաքին լսարանի համար նա շատ կոնկրետ առաջարկ է արել, բնականաբար, Սերժ Սարգսյանի սրտի ուզածի շրջանակներում։ Նկատենք, որ Շուշիի ազատագրումից հետո եկեղեցու ֆոնին նկարվելու, ինչպես նաև ֆոտո և վիդեոտեսախցիկների առաջ հայտնվելու ճարպկության շնորհիվ Արցախի հերոսի կոչում ստացած Զորի Գայկովիչն այդ նամակը միայնակ չի գրել։ Նա համահեղինակներ ունի։

Պուտինին ուղղված քծնանքն ու Ղարաբաղը վերցնելու քստմնելի առաջարկի հետևում երևում են Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Մաքսային միության մոլի «հակառակորդ» Շավարշ Քոչարյանի,«ֆուտբոլային» դիվանագիտությունը գովերգողների, Սերժի «արևմտամետությանը» ծափահարողների,ԵՄ–ի հետ ասոցացման բանակցված տարբերակը ողջունողների, «անկախ» լրատվամիջոցների, Բաղրամյան 26–ի հաճախորդների, «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը նպաստող «քաղաքացիականների», պալատական սազանդարների, դավիթշահնազարյանների, իգորմուրադյանների և «ռուսամետ» դիշովկեքի ականջները։ Որ շերտին որ մոռացա նշել, թող ներող լինեն։ Այնպես որ, Զորի Գայկովիչի նամակը քննադատելիս պետք է հիշել, որ նա մենակ չի գործել։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք կոլեկտիվ հանցանքի հետ։ Իսկ, ինչպես հայտնի է, կոլեկտիվ հանցագործությունը ծանրացուցիչ հանգամանք է համարվում։ Եվ, հետևաբար, պատիժն էլ համապատասխան պետք է լինի։

Կարեն Հակոբջանյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘Կվերականգնվի Մինասի որմնանկարը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Սարգսյանը համոզված է, որ իր եղբայր Սերժը խաղամոլ չէ’