‘Ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)’

1430

Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին: Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին: Ներկայացնում ենք էնֆիաջյանի ելույթը ստորև.

«Ազգային Ժողովում ամեն անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որևէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ և հանդես եկել հստակ առաջարկներով:

Սակայն ականջալուր չլինելու պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում արտագաղթն ու գործազրկությունը հասել և անցել են վտանգավորի շեմը:

Մեր երկրում շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատ:

Մեկ միլիոն մարդ չի կարողանում հոգալ իր տարրական սոցիալական պայմանները:

Մեկ միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից:

Չեմ խորանում վիճակագրական տվյալների մեջ, որին հասարակությանը ծանոթացնելու կարիք չկա:

Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք օրենսդիր և գործադիր մարմիններին ուղղված բողոքի բազմաթիվ ակցիաների ու ընդվզման ցույցերի:

• Պարտադիր կուտակային օրենքի դեմ բողոքի ցույցեր

• Տաքսու վարորդների բողոքի ցույցեր,

• Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ցույցեր

• ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցեր

• Իրացված տարածքներից տուժած բնակիչների բողոքի ցույցեր՝ Կոնդի, Ֆիրդուսի, Նորագյուղի, Կիլիկիա և այլ օտարված և ամայացված տարածքներ, որոնց բնակիչներն առ այսօր անորոշության մեջ են:

• Անարդար դատական վճիռներ

• Էլէկտրաեներգիայի և գազի սակագների թակացման դեմ պայքարի ցույցեր

• Ամենօրյա կարմիր գծերի և արագաչափերի գրպանահատությունը

• Գյուղացու ապրելու և աշխատելու պայմանների ու երաշխիքների բացակայություն

• Բանկային անհամաչափ բարձր տոկոսադրույքներ և դրանց աղետալի հետևանքներ

Սրան ականատես ենք եղել բոլորս, և ոչ ոք չի կարող սա հերքել:

Սակայն քանի հոգի է ենթարկվել պատասխանատվության, ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար»:

Նախորդ հոդվածը‘Կիև. MH17 «Բոինգը» ուկրաինական «Բուկ»-ով չի խոցվել’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը քննադատել է ինտերնետը և առաջարկել անջատել այն’