‘Ով Արկադի նա կուտի. Մամուլ’

712

Երևանում` «Նաիրի» բժշկական կենտրոնի հարևանությամբ նոր բնակելի շենք է կառուցվում: Բնակելի շենքի հարևանությամբ է գտնվում նաև դիահերձարանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ`շենքի սեփականատերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն է: Թերթը նշում է, որ Արկադի Ղուկասյանը այժմ զբաղեցնում է Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Վերջինս նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն է: Ի դեպ` այս պաշտոնը հատուկ «հորինվել» է Արկադի Ղուկասյանի համար: Մինչ այդ հիմնադրամի խորհուրդը ունեցել է միայն նախագահ, և երկրի ղեկավարը ի պաշտոնե է զբաղեցրել նախագահի աթոռը: Իսկ փոխնախագահի հաստիքը «իջեցվել» է հենց Արկադի Ղուկասյանի համար:

Նախորդ հոդվածը‘Պատմության դասագրքի գործը՝ դատարանում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’