‘Որոշ ավտոճանապարհների վրա առկա է մերկասառույց’

820

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորանների հատվածում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում ավտոմեքենա է այրվել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր քաղաքացիական ավիացիայի միջազգային օրն է’