‘Որոշ ճանապարհներին մերկասառույց է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում փակ է’

1258

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին նկատվում է մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:

Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Նալբանդյանի տեղաշարժը պետք էր կազմակերպել ոչ թե բիզնես-կլասով, այլ որպես ուղեբեռ. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Միշել Պլատինի. ««Ոսկե գնդակը» պետք է ստանա աշխարհի չեմպիոնը»’