‘Որոշ շրջաններում ձյուն է տեղում. ՏԿ նախարարությունը հորդորում է երթեւեկել ձմեռային անվադողերով’

1044

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու  ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն,  Ջերմուկում  և  Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է:   
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 


Նախորդ հոդվածը‘Ստում են եւ վիրավորում մի ողջ ժողովրդի’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն Anonymous-ի հակերներին ապուշներ է անվանել’