‘Որոտան կասկադի վաճառքի գործարքը դեռ չի ավարտվել. «ՉԻ»’

1164

«Որոտան կասկադ ՀԷԿ» համալիրի վաճառքի գործարքը դեռ չի ավարտվել: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարին կառավարությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանն էր վաճառել «Որոտան կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ն` 180 մլն դոլարով: Այս մասին գրում է «ՉԻ»-ն:

Պայմանագրում նախատեսված է, որ այդ գումարի մի մասը պետք է 3 ամսվա ընթացքում փոխանցվեր ընկերության հաշվին, այլապես` գործարքը կհամարվեր առոչինչ: Ու թեև նախանշված ժամկետից անցել է բավական ժամանակ, սակայն ոչ գումարն է փոխանցվել, ոչ էլ պայմանագիրն է լուծարվել:

ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը թերթի հարցին ի պատասխան` նշել է, «Տեխնիկական հարցեր ենք քննարկում, դրանք չեն վերջացել»: Թե ինչ տեխնիկական հարցերի մասին է խոսքը` Զախարյանը չմանրամասնեց:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի ելույթը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը. «Ժողովուրդ»’