‘Որտե՞ղ են ապրում «Աշխարհի ամենախիզախ կանայք-2016»’

1208

Երեքշաբթի Վաշինգտոնում կայացել է «Աշխարհի ամենախիզախ կանայք-2016» միջազգային մրցանակաբաշխությունը:

Մրցանակակիրներից մեկը սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրն է՝ Ժաննա Նեմցովան, որն այժմ ապրում է Գերմանիայում և խատում է Deutsche Welle ռադիոկայանում:

Բացի Նեմցովայից՝  այս տարի մրցանակակիրների թվում են կանայք՝ Բանգլադեշից, Բելիզից, Գվատեմալայից, Իրաքից, Եմենից, Չինաստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, Սլովակիայից, Սուդանից, Թանզանիայից, Թաիլանդից և Ֆրանսիայից: Մրցանակները դափնեկիրներին է հանձնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցանակներն «ամեն տարի հանձնվում են այն կանանց, ովքեր խիզախություն և առաջնորդի հատկություններ են դրսևորել խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության պաշտպանության հարցում՝ հաճախ վտանգելով սեփական անվտանգությունը»:

Մրցանակը հանձնվում է 2007 թվականից: Այդ ընթացքում դափնեկիրներ են դարձել առնվազն 100 կանայք՝ 60 երկրներից: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վաղը կմեկնարկեն 4+4+4 ձեւաչափով բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» Բուֆոնին նվիրված 973 րոպե տևողությամբ տեսանյութ է պատրաստել’