‘Որտե՞ղ տեղի կունենա «Բարսելոնա»-«Ատլետիկ» եզրափակիչը’

1203

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Բարսելոնա»-«Ատլետիկ» հանդիպումը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը: Ակումբների ղեկավարությունները չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել մայիսի 30-ին նախատեսված հանդիպման անցկացման վայրի հետ կապված, և նման որոշում ընդունել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» և «Ատլետիկը» խաղը «Ռեալի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացնելու ցանկություն էին արտահայտել, սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը բացասական պատասխանել էր տվել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց «բաց» մարզում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Մ-21. Հայաստան-Լատվիա՝ 2:2(տեսանյութ) ‘