‘Որտեղից Սերժ Սարգսյանին 80 մլն դրամ. Մամուլ’

1406

Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամին» փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս):

Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ»  օրաթերթն ու հավելում, որ հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը թերթին տեղեկացրել է, որ փոխանցումը կատարվել է ՀՀ նախագահի հիմնադրամից:

«Թե ինչ հիմնադրամի մասին է խոսքը կամ որտեղից Սերժ Սարգսյանին այդքան գումար, եթե նրա ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 400 հազար դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար), մեզ չհաջողվեց ճշտել»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Գորիկին զամեն չունե՞ք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել. Փաստաբանը «աբսուրդի ժանրից» է համարում այն’