‘Որտեղ են հանգստանալու Արդարադատության նախարարն ու տեղակալները ‘

906

«ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ամառային արձակուրդն անցկացնելու է  նախ Հայաստանի Հանրապետությունում՝ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը՝ 10 օր Ջերմուկում, ապա երկու օր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,- iLur.am-ի հարցմանը այսպես է պատասխանել ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը: Նա նշել է, թե նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն արձակուրդը  կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի երկրորդ կեսին, երկշաբաթյա ժամկետով: Թե կոնկրետ որտեղ, վերջնականապես դեռ չի որոշել:

Նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Քալանթարյան փոխանցմամբ, հուլիսի 10-24-ը ամուսնական ճամփորդությունը և ամառային արձակուրդը համատեղելով՝ անցկացնելու է Իտալիայում: Կարինե Քալանթարյանի պատասխանում նշվում է, որ նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը ամառային երկշաբաթյա արձակուրդը օգոստոսին անցկացնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, իսկ մյուս տեղակալ Եղիշե Կիրակոսյանը օգոստոսին ամառային երկշաբաթյա արձակուրդն անցկացնելու է Երևանում:

 

 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույցեր՝ Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում ‘
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը որոշել է օգտվել Հիտլերի փորձից’