‘Որտեղ էր Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ին’

1099

2008-ից Հայաստանի նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն մեկ անգամ է այցելել Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու պետականության դեմ ուղղված այդ ոճրագործության զոհերի հիշատակին: Մնացած տարիներին Սարգսյանը զբաղված էր տարբեր գործերով:

Ստորեւ ներկայացնում ենք Սարգսյանի մամլո ծառայության կողմից տարածված այն հաղորդագրությունները, թե վերջինս ինչ է արել իր պաշտոնավարման տարբեր տարիների հոկտեմբերի 27-ին:

 

2008 թվականի հոկտեմբերի 27

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

 

2009 թվականի հոկտեմբերի 27

Սերժ Սարգսյանը, ՀՀ քաղաքական վերնախավի ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Եռաբլուր այցից հետո Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի պուրակում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-ին զոհված պետական ու քաղաքական գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը:

2010 թվականի հոկտեմբերի 27

Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ` մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջև, որից հետո նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: 

2011 թվականի հոկտեմբերի 27

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորած պատվիրակությանը:

2012 թվականի հոկտեմբերի 27

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: 

Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջան: Սարգսյանը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12,8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը:

Սերժ Սարգսյանը Դիլիջանում, Կոմպոզիտորների ստեղծագործական տանը, հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների, նաև այդ միությունները ներկայացնող երիտասարդ ստեղծագործողների հետ:

Նախորդ հոդվածը‘Գարեգին Նժդեհի ֆիլմի մասին տեղյակ չէ նույնիսկ իր թոռնուհին ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևցի պանդան քվեարկել է իր նախընտրած թեկնածուի օգտին (տեսանյութ)’