Առաջիկա օրերին չինական «Չանչժեն-5Б» կրող-հրթիռի բեկորները կընկնեն Երկրի վրա։
Դրանք կշռում են 21 տոննա, չափսերը՝ 30 մետրը 5-ի վրա։ Եվ գիտնականները չգիտեն, թե հատկապես որտեղ կընկնեն այդ բեկորները։ Խիտ բնակեցված շրջանում անկման հավանականությունը մեծ չէ, սակայն առկա է։
Անկման հավանական գոտին տարածվում է հասարակածից 41 աստիճան դեպի հյուսիս և հարավ՝ Պեկինից, Նյու Յորքից և Ստամբուլից մինչև Չիլի և Նոր Զելանդիա։
Գիտնականների հաշվարկներով՝ բեկորները պետք է որ ցած ընկնեն մայիսի 10-ին, բայց կարող է մեկ-երկու օրվա տատանում լինել։ Անկման ճշգրիտ վայրը նրանք կարող են նշել ոչ ավելի վաղ, քան մեկ ժամ առաջ։
Հրթիռը կառուցվող չինական ուղեծրային կայանի մոդուլ էր տեղափոխում։
Փոխանցում է BBC-ն։