‘Որտեղ պահեստավորել կոմունիստական առաջնորդների հուշարձանները’

1169

Ուկրաինայում մշակույթի նախարարությունը որոշել է խորհրդային առաջնորդների տապալված հուշարձանները տեղավորել Կիևում գտնվող «Թանգարան Պիրոգովոյում» կենցաղի և ճարտարապետության ազգային թանգարանի տարածքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի փոխվարչապետ, մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն:

Նախարարը նշել է, որ հուշարձանների մի մասը կտեղավորվի ավելի վաղ նախաձեռնված տոտալիտարիզմի թանգարանում, որի ստեղծումն ընթացքի մեջ է:

«Եվրոպական ձախեր» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Կելմանը մայիսի 19-ին հայտարարել է, որ ԵՄ-ի ձախակողմյան հայացքներ դավանող քաղաքական շարժումները մտադիր են գնել մի շարք հուշարձաններ, որոնք ենթակա են քանդման: «Եթե Ուկրաինայի նոր իշխանություններին իր անցյալը հարկավոր չէ, ինչպիսին էլ որ այն եղել է Սովետական Միությունում, նշանակում է՝ նրան հարկավոր չէ նաև ապագան եվրոպական միությունում: Մենք անպայման կփրկենք համաշխարհային ժառանգության թեկուզ մի մասը, որ հայտնվել է վանդալների ձեռքում»,- ասել է նա: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը կտրուկ վատացրել է Ռուսաստանի տնտեսական կանխատեսումը’
Հաջորդ հոդվածը‘«Ուրիշի ողբերգության վրա կարող է միայն թուրքն ուրախանալ». Մեկնաբանում են պատգամավորները’