‘ Որքա՞ն գումար է Նեյմարը վաստակում գովազդային գրառման համար’

1280

‘

 «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դարձել է սոցիալական ցանցերում գովազդային գրառում կատարելու համար ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Blinkfire» կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, որպեսզի գնահատի նմանատիպ գովազդներից բրազիլացու ստացած եկամուտները:

Այսպես, 26-ամյա ֆուտբոլիստը մեկ գովազդային գրառման համար ստանում է միջինը 459 հազար եվրո: Համեմատության համար նշվում է, որ գրեթե այդքան արժի Աշխարհի առաջնության եզրափակչում գովազդային տեսահոլովակի ցուցադրությունը:

Սոցիալական կայքերում ֆուտբոլիստներից ամենամեծ եկամուտը նախկինում ստանում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու մեկ գրառումը գնահատվում է 350 հազար եվրո:

‘

Նախորդ հոդվածը‘Ազարը ճանաչվել է բելգիացի լավագույն լեգիոներ’
Հաջորդ հոդվածը‘Մահրեզը գործադուլը կավարտի միայն մեկ պայմանով’