‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են չիլիացու տրանսֆերի դիմաց 48 մլն եվրո վճարել: Անձամբ խաղացողին մանկունյացիները տարեկան պատրաստ են վճարել 14 մլն եվրո աշխատավարձ:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
‘