‘
Հայտնի է դարձել, թե որքան են վաստակում ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները:
AP-ի տեղեկություններով, նախորդ տարիներին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն աշխատել է տարեկան 1,61 միլիոն դոլար, իսկ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ 1,64 միլիոն դոլար: Բացի այդ, Չեֆերինը 300 հազար դոլար ստանում է որպես ՖԻՖԱ-ի փոխնախագահ:
Նշենք, որ նախորդ տարի կազմակերպությունների վնասները միասին կազմել են 192 միլիոն դոլար:
‘