‘Որքան են ծախսել ԱՊԼ-ի և Ա Սերիայի ակումբները տրանսֆերային պատուհանի ընթացքում’

1312

Ա Սերիայի ակումբները նոր ռեկորդ են սահմանել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: 20 ակումբները միասին տրանսֆերների համար ծախսել են 1,14 միլիարդ եվրո, ինչը 907 միլիոնով ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Այս պահին տրանսֆերների համար ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները ՝ 1,42 միլիարդ եվրո: Նշենք նաև, որ թե Ա Սերիայում, թե ԱՊԼ-ում տրանսֆերային պատուհանը փակված է :

Այս պահի դրությամբ, ամենաթանկարժեքը տրանսֆերը կատարել է «Յունվենտուսը»՝ Ռոնալդուի համար վճարելով 100 միլիոն եվրոյից ավելի գումար:

Լավագույն եռյակում են նաև Կեպա Արիսաբալագան («Ատլետիկից» «Չելսի» է տեղափոխվել 80 միլիոն եվրոյով) և Ալիսոնը («Լիվերպուլի» ֆուտբոլիստ է դարձել 62,5 միլիոն եվրոյով):

Նախորդ հոդվածը‘Վալվերդեն՝ ԱՄՆ-ում Լա լիգայի խաղերն անցկացնելու մասին. «Բոլորի համար դա տարօրինակ է հնչում»’
Հաջորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ»-ը լրացուցիչ գումար կվճարի Պոգբային, եթե վերջինս չհեռանա թիմից’