‘Որքան են վաստակում հոլիվուդյան աստղերը. Forbes-ի նոր վարկանիշը’

2885

Forbes-ը հրապարակել է ամենալավ վարձատրվող հոլիվուդյան աստղերի վարկանշային ցուցակը: Այն հերթական անգամ ցուցադրում է աշխատաշուկայում գենդերային ահռելի անհամամասնությունը, նշում է BBC-ն: Դերասանների առաջին տասնյակը տարվա ընթացքում հարստացել է գրեթե կես միլիարդ դոլարով, մինչդեռ դերասանուհիները երեք անգամ պակաս են վաստակել: 

Տղամարդկանց ցուցակը $68 մլնով գլխավորել է «Տրանսֆորմերներ»-ի աստղ Մարկ Ուոլբերգը, որը նախկին առաջատար Դուեյն Ջոնսընին շրջանցել է շնորհիվ «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» եւ «Բարեւ, հայրիկ, Նոր տարի — 2» ֆիլմերում իր դերերից վաստակած գումարի շնորհիվ:.

Ամենաթանկ վարձատրվող դերասանուհի Էմմա Սթոունը տարվա ընթացքում 26 մլն դոլար է վաստակել՝ ընդհանուր ցուցակում զբաղեցնելով միայն 15-րդ տեղը: Սեռերի միջեւ վարձատրության անհավասարության խնդրի մասին վերջերս արտահայտվել են նաեւ Նատալի Պորտմանն ու Ջենիֆեր Լոուրենսը:

Դերասանների վարկանիշը

  1. Մարկ Ուոլբերգ $68 մլն
  2. Դուեյն Ջոնսըն –$ 65 մլն
  3. Վին Դիզել – $54,5 մլն
  4. Ադամ Սենդլեր – $50,5 մլն
  5. Ջեկի Չան – $49 մլն
  6. Ռոբերտ Դաունի կրտ  – $48 մլն
  7. Թոմ Կրուզ — $43 մլն
  8. Շախ Ռուկխ Կհան – $38 մլն
  9. Սալման Կհան – $37 մլն
  10. Ակշի Կումար – $35,5 մլն

 

Դերասանուհիների վարկանիշը

  1. Էմմա Սթոուն -$26 մլն
  2. Ջենիֆեր Էնիսթոն – $25,5 մլն
  3. Ջենիֆեր Լոուրենս — $24 մլն
  4. Մելիսա մքՔարթի — $18 մլն
  5. Միլա Կունիս – $15,5 մլն
  6. Էմա Ուոթսոն — $14 մլն
  7. Շարլիզ Տերոն — $14 մլն
  8. Քեյթ Բլանշեթ — $12 մլն
  9. Ջուլիա Ռոբերթս — $12 մլն
  10. Էմի Ադամս – $10,5 մլն

Նախորդ հոդվածը’38 տարի անց Անգոլայի նախագահը կլքի պաշտոնը, բայց կպահպանի իշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է ԼՂ կարգավորման պլանի հիմնական կետերը’