‘
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հանդիպումների ամենաթանկարժեք տոմսերի գները:
Ըստ այդմ՝ ցուցակում առաջատարը ֆրանսիական ՊՍԺ-ն է: «Բավարիա»-ի դեմ տնային խաղի համար սահմանված ամենաթանկարժեք տոմսերը փարիզցիները ստիպված կլինեն գնել 1492 եվրոյով:
Երկրորդ հորիզոնականը կիսում են ռուսական երկու ակումբներ՝ ԲԿՄԱ-ն և «Սպարտակ»-ը: Խմբային փուլի 2-րդ տուրի համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Լիվերպուլ»-ի դեմ խաղերում ռուսական ակումբների սահմանած ամենաբարձր գները կազմում են 584 եվրո:
‘